«No More Tears (Enough Is Enough)» | ||||
---|---|---|---|---|
Բարբրա Ստրեյզանդ և Դոննա Սամեմերի սինգլը | ||||
«Wet և On the Radio: Greatest Hits Volumes I & II» ալբոմից | ||||
Թողարկված | հոկտեմբեր 1979 | |||
Ֆորմատ | 7", 12" | |||
Ձայնագրված | 14—18 օգոստոսի 1979 | |||
Ժանր | դիսկո, սուոլ, Hi-NRG | |||
Լեյբլ | Columbia/Casablanca | |||
Պրոդյուսեր | Ջորջիո Մորոդեր | |||
Բարբրա Ստրեյզանդ և Դոննա Սամեմերի սինգլների ժամանակագրություն | ||||
|
«No More Tears (Enough Is Enough)» (Այլևս ոչ մի արցունք (Բավական է), երգ, որը կատարել են երգչուհիներ Բարբրա Ստրեյզանդը և Դոննա Սամմերը։ Կոմպոզիցիան ընդգրկվել է Բարբրա Ստրեյզանդի Wet ալբոմում, ինչպես նաև Սամմերի հիթերի հավաքածուում՝ On the Radio: Greatest Hits Volumes I & II։
Երգն ունեցել է մեծ հաջողություն ոչ միայն ԱՄՆ-ում, որտեղ այն հասել է Billboard Hot 100 հիթ-շքերթի առաջին հորիզոնականին[1] (այդ արդյունքն ունեցած չորրրոդ երգը երկու երգչուհիների համար), այլ նաև Եվրոպայում[2]։ 2017 թվականին երգի ռեմիքսը հասել է երրորդ հորիզոնականին Billbard Dance Club Songs հիթ-շքերթում։
«No More Tears (Enough Is Enough)» երգը Բարբրան ու Դոննան երբեք միասին չեն ներկայացրել կենդանի կատարմամբ, սակայն Սամմերը այն կատարել է իր համերգներին այլ կատարողների հետ, Ստրեյզանդը կատարել է երգից հատվածներ Back To Brooklyn Tour համերգային շրջագայության շոուներից մեկում 2012 թվականին ի հիշատակ Դոննա Սամմերի։